Պատմվածքը Սոնայի մասին է, ով զոհ է դառնում ծնողների մոլեռանդ հավատքին: Դեռեւս մինչ Սոնայի ծնունդը ծնողները երդվում են իրենց զավակին նվիրաբերել եկեղեցուն կուսակրոնության: Սակայն երիտասարդ աղջիկը սիրահարվում է իր վարժապետին , ու կուսանոցում ծնողների կողմից բանտարկվելը ճակատագրական է դառնում դեռատի աղջկա համար: Սոնան մահանում է հոգեկան տառապանքների մեջ՝ կանչելով սիրելիին: Հովսեփ Արեսյան՝ Սոնայի վարժապետն ու սիրեցյալը, տեսնելով վերջինիս անշնչացած դին, ցնորվում է: Րաֆֆին ցույց է տալիս իր ժամանակի կեղծ կրոնապաշտության ու սոցիալական անարդարության ողջ խորությունը, անմեղ սիրո անզորությունն ու կործանումը դաժան բարքերի հարվածների ներքո:
Категория: зарубежная классика
ISBN: 9781772466935
Правообладатель: Aegitas
Легальная стоимость: 0.00 руб.
Ограничение по возрасту: 12+
Комментарии ():